Միջազգային

Իրանը պետք է կոշտ արձագանքի երկրում ընթացող բողոքի ցույցերին. Ռաիսի

Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում Բարոյականության ոստիկանության կողմից ձերբակալված կնոջ մահից հետո։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։

Ըստ պետական հեռուստատեսության՝ առնվազն 41 մարդ է զոհվել մեկշաբաթյա անկարգությունների ընթացքում։ Բողոքի ցույցեր են սկսվել երկրի 31 նահանգների մեծ մասում:

Իբրահիմ Ռաիսին երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն, և խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։