Միջազգային

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ իր հայրը՝ Դոնալդ Բլինքենը, ով եղել է Հունգարիայում ԱՄՆ նախկին դեսպան, իրեն դիվանագետ աշխատելու ոգեշնչող, մահացել է։

«Իմ ընտանիքը կորցրել է ծնողին և պապին, սիրո ու ոգեշնչման աղբյուրին՝ իմ հայր Դոնալդ Բլինքենին»,-գրել է դիվանագետը Twitter-ի իր էջում:

Նա նշել է, որ Դոնալդ Բլինքենը ծառայել է ԱՄՆ-ի բանակի ռազմաօդային կորպուսում, եղել է ԱՄՆ-ի դեսպանը, Մարկ Ռոտկոյի հիմնադրամի նախագահը և Նյու Յորքի նահանգի համալսարանի ռեկտորը: