Միջազգային

Սենատորը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին անվտանգության ոլորտի աջակցությունը

Ամերիկացի սենատոր Էդ Մարքին բաց նամակով դիմելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինին՝ առաջարկելով ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ապահովման ոլորտում։ 

«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը մշտական ​​և կայուն լուծման(բանաձևի) չեն հասել, որը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը։ Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին և պաշտպանության նախարարությանը քայլեր ձեռնարկել հենց հիմա»,- այս մասին սենատորը գրել է իր «Թվիթերի» միկրոբլոգում։