Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Լին Թրեյսիի ագրեմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ագրեմանը՝ համաձայնելով նրա թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենը մտադիր է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին առաջադրել Ռուսաստանում դեսպանի պաշտոնում։