Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

«Մենք պատրաստ ենք անվերապահ միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև». Վրաստանի ԱԳՆ

Միջազգային

20 Սեպտեմբերի 2022, 12:34

«Վրաստանն իր ջանքերով, ընդհանուր քաղաքականության շրջանակներում, շարունակում է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը». այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։ Նախարարը նշել է, որ պաշտոնական Թբիլիսին միշտ պատրաստ է բանակցությունների հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև:

«Վրաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղության ամրապնդման համար մեր հարավային հարևաններին երկխոսության տարածք առաջարկել, և այդ առաջարկը դեռևս արդիական է։ Եթե միջնորդական գործընթացին անհրաժեշտ է մասնակցություն, մենք, առանց նախապայմանների, միշտ պատրաստ ենք դրան։ Մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը