Միջազգային

«Չնայած ներկայիս լարվածությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ «Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնությունը»,-նշել է Զախարովան։ Զախարովան հիշեցրել է, որ Իգոր Խովաևն այցելել է Բաքու և Երևան, որտեղ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագիծը։  

Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չնայած ներկայիս լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները չեն դադարել։

«Մենք փորձում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումները, և վստահեցնում եմ՝ համապատասխան ջանքերը շարունակական են լինելու»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն եռակողմ համաձայնագրերը։ Նա նաև հավելել է, որ կրակի դադրեցման մասին առաջին պայմանավորվածությունից հետո կրկին եղել են կրակոցներ, երեկ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Մենք հույս ունենք, որ այն կպահպանվի։ Կրկին կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, բոլոր խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»։