Պուտինը և Ալիևը կքննարկեն ստեղծված դրությունը
Միջազգային
15 Սեպտեմբերի 2022, 12:21ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վաղվա հանդիպման ժամանակ օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և զրույցը բավական երկար է տևել։ Պեսկովը հուսով է, որ տեսչական խումբը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Ստանիսլավի գլխավորությամբ, կժամանի հայ-ադրբեջանական սահման:
Հիշեցնենք, այսօր Սամարղանդում մեկնարկելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին ներկա են գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն