Միջազգային

Վրաստանի նախագահը դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «վտանգավոր էսկալացիան» և կոչ արել հարևան երկրներին՝ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Այս մասին Զուրաբիշվիլին գրել է իր Twitter-ի միկրոբլոգում՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սեպտեմբերյան բախումները։

«Վրաստանը դատապարտում է մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիան։ Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչությանը»,- գրել է Զուրաբիշվիլին։