Միջազգային

«Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Արևմտյան Բալկանների ապագան ԵՄ-ում է». Եվրահանձնաժողովի նախագահ

«Եվրամիությունը ամբողջական չէ՝ առանց Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանյան երկրների»,- չորեքշաբթի օրը հայտարարել է 27 երկրների դաշինքի գործադիր իշխանության ղեկավարը՝ ամենամյա քաղաքական ելույթում։

«Դուք մեր ընտանիքի մի մասն եք, մեր միության ապագան»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ արևելյան հարևաններին՝ հավելելով. «Մեր միությունը ամբողջական չէ առանց ձեզ»։