Միջազգային

Չինաստանի նախագահը կայցելի Ղազախստան

Սի Ցզինպինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն ղազախա-չինական համակողմանի, ռազմավարական համագործակցության հարցեր։  Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 14-ին պետական այցով կմեկնի Ղազախստան: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 14-ին նախագահ Տոկաևի հրավերով պետական այցով Ղազախստանի մայրաքաղաք կայցելի ՉԺՀ նախագահը: Ղազախստանի և Չինաստանի ղեկավարները կքննարկեն համապարփակ ղազախա-չինական ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ դա կլինի ՉԺՀ-ի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղևորությունը՝ 2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր: