Միջազգային

Ռուսաստանը նավթի «էական զեղչեր» է խոստացել Հնդկաստանին

Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է նավթ մատակարարել ավելի ցածր գներով՝ պայմանով, որ Նյու Դելին հրաժարվի աջակցել G7 երկրների նախաձեռնությանը նավթի սահմանային գների վերաբերյալ, գրում է հնդկական Business Standard թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ին։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ Ռուսաստանից նավթի «էական զեղչերը» ավելի մեծ կլինեն, քան Իրաքի առաջարկածները։

«Փոխարենը նրանք խնդրում են Հնդկաստանին չաջակցել G7-ի առաջարկին։ Այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ, քանի որ բանակցություններ են ընթանում բոլոր գործընկերների հետ»,- հրատարակությանը հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։