Միջազգային

ԵՄ խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական աջակցության հարցը

Եվրամիության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Պրահայում ուրբաթ օրը կքննարկեն Ուկրաինային մակրոֆինանսական 5 մլրդ եվրոյի աջակցության հատկացման հարցերը։ Այդ փաթեթը առաջարկել է Եվրահանձնաժողովը: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ նախարարական հանդիպմանը ժամանելուց հետո։ Նրա հայտարարությունը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։