Միջազգային

«Լոնդոնյան կամուրջ օպերացիա». ի՞նչ է արվելու Էլիզաբեթ II-ի մահից հետո

Ամեն օր չէ, որ Մեծ Բրիտանիայում միապետ է մահանում: Պետք է լինի գործողությունների ծրագիր նման դեպքերի համար։ Եվ այսպես, հինգշաբթի օրը 96 տարեկանում հասակում մահացավ Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ 2-րդը, և սպասված «Լոնդոնյան կամուրջ» օպերացիան սկսեց գործել:

«Լոնդոնյան կամուրջ» օպերացիան գործողությունների ծրագիր է, որն անվանվել է ի պատիվ Լոնդոնի նախկին տեսարժան վայրի, որը հավերժ «փլուզվում էր»։ Այն ծածկագիր է, որը վերագրվում էր իրադարձությունների պաշտոնական հաջորդականությանը, որոնք պետք է տեղի կունենան բրիտանական միապետի մահից հետո:

D օրը

Ըստ օպերացիայի տվյալների՝ թագավորության միապետը մահվան օրը հայտնի է որպես «D-Day»։ Սպասվող ընթացակարգի համաձայն՝ բրիտանական միապետի մահից հետո նրա փոխարինողը անմիջապես ստանձնում է պաշտոնը: Սա նշանակում է, որ այն բանից հետո, երբ թագուհի Էլիզաբեթ II-ը մահացավ հինգշաբթի օրը, նրա որդին՝ արքայազն Չարլզը, ինքնաբերաբար դարձավ միապետ, այս դեպքում՝ թագավոր Չարլզ III:

Պետական ֆինանսավորմամբ հեռարձակող BBC-ի համար ընթացակարգը բարդ է: Ակնկալվում է, որ լուրերը կհրապարակվի զգուշորեն, մռայլ ու խիստ տոնով, որտեղ հաղորդավարները սև են հագնվում՝ հարժանվույնս գնահատելու կատարվածի կարևորությունը: Ազգային արտակարգ իրավիճակների ահազանգը, որը հազվադեպ է օգտագործվում, կհնչի գրասենյակներում:

Հինգշաբթի օրը թագուհու մահվան մասին լուրն առաջին անգամ տարածվել է թագավորական ընտանիքին պատկանող Twitter-ի միկրոբլոգում։ Այնուամենայնիվ, դա շուտ էր սպասվում, և BBC-ի և այլ ցանցերի հեռարձակողները արդեն բոլորը սևազգեստ էին: Երկրում դրոշները կիսով չափ իջեցվեցին, իսկ մահվան ծանուցումը տեղադրվեց ինչպես Բուկինգհեմյան պալատում, այնպես էլ՝ թագավորական կայքում:

Օր 1

Հաջորդ օրերը համարվում են D-Day+1, D-Day+2 և այլն։ Թե կոնկրետ ինչպես կանցնեն այս օրերը, դեռ պարզ չէ, բայց մենք ունենք միապետերի մահվանը հաջորդող իրադարձությունների ​​դարավոր պրակտիկայի մոտավոր ուրվագիծ:

Սպասվում է, որ «Միապետի խորհուրդը» կգումարվի շաբաթ օրը՝ սովորականից ուշ։ Ժողովը սովորաբար գումարվում է միապետի մահից 24 ժամվա ընթացքում՝ Սուրբ Ջեյմսի պալատում, որտեղ տեղի են ունեցել թագավորական պատմության շատ կարևոր իրադարձություններ: Այն հյուրընկալում է պաշտոնյաների և թագավորական ընտանիքի անդամներին՝ Չարլզ թագավորի գահակալման գործընթացի հետ կապված:

Խորհուրդը պաշտոնապես հայտարարում է միապետի մահվան և գահի իրավահաջորդի հաստատման մասին: Միապետական խորհուրդը նախագահում է Գաղտնի խորհրդի լորդ-նախագահը՝ Պահպանողական խորհրդարանի անդամ և համայնքների պալատի ղեկավար Պեննի Մորդոնը:

Ավելի ուշ, թեև ոչ միշտ նույն օրը, նոր միապետը կամ պետության ղեկավարը կանցկացնի իր առաջին նիստը գաղտնի խորհրդի խորհրդականների հետ: Միապետը երդում կտա՝ պաշտպանել Շոտլանդիայի եկեղեցին, որը կատարում են բոլոր միապետերը՝ սկսած 1714թ.-ից՝ Ջորջ I-ից: 

Հռչակագիրը, որը ֆիքսում է միապետի գահակալումը, ավելի ուշ ընթերցվում է Սուրբ Ջեյմսի պալատի Ֆրիար դատարանի վերևի պատշգամբից, որն ուղեկցվում է հրացանների հրավառությամբ: Չարլզ III-ի գահակալելու մասին հռչակագրի ընթերցումից հետո, 1952 թվականից ի վեր առաջին անգամ, ազգային օրհներգը կհնչի «Աստված փրկիր թագավորին» բառերով։

Օր 2

Սպասվում է, որ շաբաթ օրը թագուհու մարմինը կտեղափոխվի Բուկինգհեմյան պալատ։ Քանի որ նա մահացավ Շոտլանդիայի Բալմորալ դղյակում՝ իր ընտանիքի ամառային հանգստավայրում, դեռ պարզ չէ՝ դագաղը կտեղափոխվի թագավորակա՞ն գնացքով, թե՞ ինքնաթիռով:

Երբ թագուհու մարմինը վերադառնա Բուկինգհեմյան պալատ, կառավարության փոքրաթիվ բարձրաստիճան նախարարներ, ներառյալ՝ վարչապետը, կմասնակցեն ընդունելությանը: Սպասվում է, որ նրա մարմինն այդ պալատում կմնա մինչև երեքշաբթի, երբ այն կտեղափոխվի Վեստմինստերյան պալատ, և կկատարվի ևս մեկ ժամերգություն։ Թագուհու հոգեհանգիստը տեղի կունենա Վեստմինստերյան դահլիճում: Եվ հասարակության անդամներին ու էլիտար հյուրերին թույլ կտան այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու թագուհուն:

Միևնույն ժամանակ, թագավորը ցավակցական միջնորդություն կստանա Վեստմինստերյան սրահում, իսկ ավելի ուշ կսկսի շրջագայությունը Միացյալ Թագավորություն: Ակնկալվում է, որ նա նախ կայցելի Շոտլանդիա՝ նախքան երկուշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիա մեկնելը: Նրա վերջին ուղևորությունը՝ դեպի Ուելս, սպասվում է D-Day+7-ին, որը հաջորդ հինգշաբթին է։

Հուղարկավորություն

Սպասվում է, որ թագուհու պետական հուղարկավորությունը տեղի կունենա D-Day+10-ին (սեպտեմբերի 18)՝ Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում: Ներկա կլինեն պետությունների ղեկավարներ և այլ հատուկ հյուրեր արտերկրից: Ավելի ուշ պատարագ կլինի Ուինդզոր ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում՝ Լոնդոնից դուրս գտնվող թագավորական տանը, իսկ թագուհին կթաղվի Ջորջ VI-ի թագավորի հիշատակի մատուռում։