Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային, Վրաստանին և Եվրոպայի այլ երկրներին ռազմական օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային, Վրաստանին և Եվրոպայի ևս մի քանի երկրի ավելի քան 2 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կհատկացնի։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Կիև այցի ժամանակ. հայտնում է Associated Press-ը։

Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում Բլինքենը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը 2 մլրդ դոլարի օգնություն կցուցաբերի Ուկրաինային և 18 հարևան երկրի, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամներին և անվտանգության գծով տարածաշրջանային գործընկերներին, որոնք «ենթարկվում են ապագա ռուսական ագրեսիայի ամենաբարձր ռիսկի»: