Միջազգային

Էրդողանը սպառնացել է Հունաստանին հարված հասցնել

Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի սադրանքների թեման։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Աթենքում տեղյակ են Թուրքիայի վճռականության մասին (սադրանքներին հակազդելու հարցում) և այդ պատճառով արդեն քայլեր չեն ձեռնարկում՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Կարծում եմ, որ Աթենքում այսուհետ կվերլուծեն Թուրքիայի հետ հարաբերություններում ապագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված հասցվել»,-ընդգծել է նա։