Միջազգային

ՆԱՏՕ-ն խոստանում է Ուկրաինայի զինվորականներին ձմեռային համազգեստ մատակարարել

Ձմռան նախաշեմին Ուկրաինան 200 հազար զինվորի համար ՆԱՏՕ-ից խնդրել է ձմեռային համազգեստ և վրաններ: Դաշինքի անդամ մի քանի երկիր արդեն ստանձնել է հանդերձանքի մատակարարման պարտավորությունները։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։

Այս տարվա հուլիսին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հղած նամակում կոչ է արել  ձմեռային հագուստը հնարավորինս շուտ հանձնել զինծառայողներին։ Մասնավորապես, խոսքը ջերմապահպան հագուստի ու ձմեռային ճտքակոշիկների մասին է:

ԱՄՆ-ն, Կանադան, Շվեդիան և Ֆինլանդիան արդեն խոստացել են մատակարարել պահանջվող ապրանքի շուրջ 50%-ը:

Միևնույն ժամանակմ ՆԱՏՕ-ի երկրները կարող են դժվարություններ ունենալ հանդերձանքի որոնման հարցում, քանի որ հիմնականում ձմեռային հանդերձանքի պաշարները նրանց մեծ մասի մոտ նախատեսված են ներքին օգտագործման համար: