Միջազգային

Իրանը պատասխանել է միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի պատասխանի մասին, որն առնչվում է պատժամիջոցների չեղարկման հնարավոր համաձայնագրի՝ ԵՄ տեքստի նախագծին:

«Միացյալ Նահանգների պատասխանը ստանալուց հետո մեր փորձագետների խումբը մանրակրկիտ ուսումնասիրել է այն, և Իրանի պատասխանները բանակցությունների միջնորդ-համակարգողին ներկայացվել են այս գիշեր»,- ասել է Քանանին:

Նրա խոսքով՝ Իրանի պատասխանը հիմնված է կառուցողական մոտեցման վրա և ուղղված է բանակցությունների ավարտի դրական վերջնարդյունքին: