Միջազգային

Մակրոնը Գրոսիի հետ բանակցություններ է վարել Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքին վերադառնալու շուրջ

Երեկ առավոտյան Մակրոնն ընդունել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Ներկա են եղել նաև ԱԳ և ՊՆ նախարարները:

Մակրոնը և Գրոսսին քննարկել են Ֆրանսիայի և նրա գործընկերների դիվանագիտական ջանքերին համաձայնեցված լուծում տալը, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին և Իրանին վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացմանը, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի կողմից իրանական միջուկային գործունեության ստուգումն ու մոնիտորինգը:

Մակրոնը հավաստիացրել Է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է ՄԱԳԱՏԷ-ի մանդատի անաչառ ու լիովին անկախ իրականացմանը: