Միջազգային

Բորժոմիում հաջողվել է կասեցնել կրակի տարածման տեմպը

Բորժոմիում հաջողվել է թուլացնել հրդեհների օջախները և կրակի տարածման ինտենսիվությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին: «Նովոստի Գրուզիա» գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ հրդեհի տեղայնացման ժամկետները կախված են եղանակային պայմաններից:

Վրաստանի կառավարությունը ծրագրում էր, որ նախորդ շաբաթ Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կմարվելի։ Սակայն իրականում այրման արեալն ընդլայնվել է, և Քվաբիսխեվիի ու Զովրեթիի օջախը մոտեցել է Ախալցխա քաղաքին:

Բորժոմիի կիրճում՝ Մտկվարի (Քուր) գետի աջ կողմում, անտառներն այրվում են օգոստոսի 19-ից։ Վերջին տվյալներով՝ հրդեհի մակերեսը գնահատվել է 150 հեկտար: