Միջազգային

Ճապոնիայի ոստիկանապետը հրաժարական է տվել նախկին վարչապետի սպանության պատճառով

Ճապոնիայի ոստիկանության ղեկավար Իտարու Նակամուրան, ստանձնելով անվտանգության ապահովման թերացումների պատասխանատվությունը, հայտնել է իր հրաժարականի մասին։ Ըստ Նակամուրայի՝ անվտանգության ապահովման թերացումները հանգեցրին հուլիսի 8-ին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությանը: «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել»,- հինգշաբթի նրա խոսքն է մեջբերել «Nikkei» թերթը: