Միջազգային

Շարունակվում են անտառային հրդեհները Բորժոմիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հինգերորդ օրն է՝ Վրաստանում չի մարում Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը. այսօր շիջման գործընթացին է միացել Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան:

Թուրքիայի հրշեջ ինքնաթիռը՝ ջրի 8 տոննա ռեզերվուարով, արդեն գործի է դրվել Բորժոմիի անտառների հրշիջման գործընթացում։ Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ՝ այսօր հրդեհի մարման աշխատանքներին կներգրավվեն ևս երկու մասնագիտացված հրշեջ ինքնաթիռ:

Կառավարությունը ծրագրում էր, որ նախորդ շաբաթ Բորժոմիում սկսված հրդեհն այսօր մարվելու էր։ Սակայն երեկ գիշեր պարզ դարձավ, որ դա անհնար է՝ Քվաբիսխեվի և Զովրեթի գյուղերի միջակայքի անտառում և Մտքվարի (Կուր) գետի աջ ափին կրակի նոր բաց աղբյուրների գոյացման պատճառով։