Միջազգային

«Արևմուտքում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում». Չավուշօղլու

«Haber Global» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նշել է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է ուղղված լինի այդ երկրի ամբողջականության ապահովմանը։

«Ստամբուլում Ոկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների վերջին փուլից հետո մենք լիահույս էինք կողմերի դիրքորոշումների մերձեցմանը։ Բայց Բուչայից տեսանյութեր և լուսանկարներ եկան, և մթնոլորտը փոխվեց: Երկխոսությունն ընդհատվել է։ Սա, իմ կարծիքով, դարձել է բեկումնային կետ»,- ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ այս պահին կարևոր է համաձայնության գալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը միտված զինադադարի շուրջ։

«Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ամենաակտիվ կերպով պաշտպանում են Կիևի դիրքորոշումը թե՛ Ղրիմի, թե՛ ռուսական հարձակումների հարցում»,- ասել է Չավուշօղլուն։

Միաժամանակ նա նշել է, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում. «Խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է, ոչ միայն՝ ԱՄՆ-ի։ Կային ուժեր, որոնք փորձում էին տապալել հացահատիկի համաձայնագրերը»,- հայտարարել է Չավուշօղլուն։