Միջազգային

Ռուբինյանի և Քըլըչի միջև «քիմիա» է ձևավորվել. Hurriyet

Թուրքական «Hurriyet» օրաթերթը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ լրատվականի՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքում դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են 4 անգամ դեմ առ դեմ և 500 անգամ հեռախոսով զրուցել։

Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Այս համատեքստում նախատեսվում է, որ տեխնիկական հանձնաժողովները Արտաքին գործերի, Տրանսպորտի և Առևտրի նախարարություններից կքննարկեն ձեռնարկվելիք քայլերը, կկազմվի ճանապարհային քարտեզ։ Քըլըչի և Ռուբինյանի հաջորդ հանդիպման վայրը նշվում է սեպտեմբերին, թեև դեռ հստակեցված չէ։

Քըլըչը և Ռուբինյանը դեմ առ դեմ հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում, երեք անգամ՝ Վիեննայում։ Ըստ «Hurriyet»-ի՝ երկու ներկայացուցիչների միջև հատուկ «քիմիա» կա, մոտեցումները համընկնում են և նրանք միմյանց միջև հաստատել են անկեղծ ու բարեկամական երկխոսություն։ Ըստ թերթի՝ Ռուբինյանը հեռախոսով զանգահարել է Քըլըչին և նրան ողջունել թուրքերենով։