Միջազգային

ԵՄ-ի երկրներն ավելացրել են Ռուսաստանից նավթի գնումները

Եվրամիության երկրները էմբարգո սահմանելուց հետո մեծացրել են Ռուսաստանից նավթի գնումները։ Դիցուք, Իտալիան հունիսին 20%-ով ավելացրել է ռուսական նավթի ներկրումը:

Ռուսական նավթի ներկրման արգելքը լիարժեք ուժի մեջ կմտնի 2023 թվականի սկզբին։ Հունիսին ԵՄ երկրները 0,4%-ով ավելի նավթ են ներմուծել, քան մայիսին։ Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը հունիսին նույնպես աճել է՝ 9,7%-ով մայիսի համեմատ և հասել 2,65 մլն տոննա: ԵՄ երկրներ ռուսական նավթի և նավթամթերքների ընդհանուր ներմուծումը հունիսին ավելացել է 2,7%-ով՝ մայիսի համեմատ: