Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն
Միջազգային
11 Օգոստոսի 2022, 19:00SVT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրից արտահանձնել մի մարդու, ում անունը նշված է այն անձանց ցուցակում, որոնց արտաքսումը պահանջում է Թուրքիան:
35-ամյա տղամարդը Թուրքիայում դատապարտվել է 2013 և 2016թթ. բանկային և վարկային քարտերի ոչ իրավաչափ օգտագործման մի քանի մեղադրանքներով՝ ընդհանուր 14 տարվա ազատազրկման: Անցյալ տարեվերջից նա կալանքի տակ է գտնվում Շվեդիայում՝ արտաքսման գործի կապակցությամբ։ Նա հերքում է իր մեղքը և հայտարարել է, որ հետապնդման հիմնական պատճառը իսլամից հրաժարվելն էր, ինչպես նաև այն, որ նա հրաժարվել է ծառայել բանակում, իսկ իր մայրը քուրդ է: Սակայն Շվեդիայի Գերագույն դատարանը հուլիսի 25-ի որոշման մեջ վճռել է, որ տղամարդուն արտահանձնելու խոչընդոտներ չկան, և ոչինչ չկա, որ տղամարդուն կարող է սպառնալ Թուրքիայում: Այդ պատճառով կառավարությունը արտաքսման որոշում է կայացրել։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն