Միջազգային

Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Անկարայում. Թուրքական զլմ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հերթական հանդիպումը նախատեսված է սեպտեմբերին: Ընդ որում, Թուրքիայի ԱԳՆ-ն դեմ է երրորդ երկրում դրա անցկացմանը. այս մասին հայտնել է «A Haber» հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրը: Պաշտոնական Անկարան առաջարկում է այդ հանդիպումն անցկացնել Անկարայում։

Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 1-ին՝ Վիեննայում։