Միջազգային

Ի՞նչ է հայտնի Դոնալդ Թրամփի տան խուզարկության վերաբերյալ

  • FBI-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) խուզարկությունը Դոնալդ Թրամփի Mar-a-Lago առանձնատանը պահվում էր խիստ գաղտնի, նույնիսկ նախագահ Ջո Բայդենը չգիտեր դրա մասին։ Այդ մասին հավաստիացրել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:
  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին համախոհները ՀԴԲ-ից բացատրություն են պահանջում և կարծում են, որ խուզարկություններում քաղաքական ենթատեքստ կա։
  • Թրամփը միջադեպը «միջնադար» է անվանել, խուզարկությունները՝ «հալածանք» և հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահներից ոչ մեկի հետ նման բան տեղի չի ունեցել:
  • Ամերիկյան զլմ-ների աղբյուրները նշում են, որ քննչական գործողությունները տեղի են ունեցել Թրամփի կողմից գաղտնի պետական փաստաթղթերի ոչնչացման և անհետացման գործով։
  • Դեռևս ապրիլին հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Թրամփի կողմից Մար-ա-Լագո վիլլա պաշտոնական նախագահական փաստաթղթերի արտահանման փաստով։ Այնտեղ Թրամփը մշտապես բնակվում է 2021 թվականի հունվարից: