Միջազգային

«Հարավային Կովկասի իրավիճակը շանս է՝ նաև Հայաստանի համար». թուրք նախարար

«30 տարվա ընթացքում բանակցություններ են ընթացել Ղարաբաղի շուրջ, սակայն միջնորդները ոչնչի չեն հասել». Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

«Արդյունքում մեր ադրբեջանցի եղբայրները մարտական գործողություններ սկսեցին և 44 օրում օկուպացիայից ազատեցին իրենց հողերը։ Հարավային Կովկասում, խաղաղության տեսանկյունից, սա հնարավորություն է՝ նաև Հայաստանի համար»,- հավելել է Աքարը։