Միջազգային

Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

Կյուսյու կղզում սկսվել է Սակուրաձիմա հրաբխի ժայթքումը՝ Ճապոնիայի ամենաակտիվներից մեկը։

Մոխիրը բարձրացել է մի քանի կիլոմետր, հրաբխային ապարները ցրվել են խառնարանից 2,5 կիլոմետր շառավղով: Իշխանությունները հինգ բալանոց սանդղակով առավելագույնի են հասցրել շրջակա տարածքներում վտանգի մակարդակը։ Հարակից տարածքներում իրականացվում է տեղի բնակիչների մասնակի տարհանում։