ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական օգնություն է խոստանում Ուկրաինային
Միջազգային
23 Հուլիսի 2022, 13:55Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային խոստացել է ավելի շատ ռազմական օգնություն՝ ներառյալ անօդաչու սարքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նաև նախնական աշխատանքներ են տարվում՝ կործանիչներ ուղարկելու համար:Մոսկվան և Կիևը ստորագրել են սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման արգելափակումը հանելու կարևոր համաձայնագիր: Այնուամենայնիվ, ներկայացուցիչները հրաժարվել են նույն սեղանի շուրջ նստելուց և համաձայնության արարողության ժամանակ խուսափել են ձեռքսեղմումից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է ձեռք բերված համաձայնագիրը, որը վերաբերում է շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ հացահատիկի արտահանման արգելափակումը հանելուն, ինչն անհրաժեշտ է պարենային ճգնաժամը մեղմելու համար:
Սակայն Զելենսկին ասել է, որ դեռ հրադադար չի կարող լինել, քանի դեռ «կորցրած տարածքները հետ չեն վերցրել»:
Սպիտակ տունը հայտարարել է Կիևին 270 միլիոն դոլարի նոր աջակցության մասին: Սպիտակ տնից նաև ասել են, որ նախնական աշխատանք է տարվում կործանիչներ ուղարկելու համար, թեև մոտ ժամանակներում նման բան չի լինի:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն