Միջազգային

ԱՄՆ-ն խոչընդոտներ է ստեղծել Թուրքիային կործանիչներ վաճառելու հարցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը կսահմանափակի Թուրքիային Lockheed Martin F-16 Block 70 կործանիչների վաճառքի ծրագիրը։  Ներկայացուցիչների պալատը ռազմական պաշտպանական քաղաքականության մասին ամենամյա օրենքում ներառել են մի դրույթ, որն արգելում է ԱՄՆ-ին՝ վաճառել կամ փոխանցել ինքնաթիռներ, եթե վարչակազմը չհաստատի, որ դա վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար:

ԱՄՆ Սենատի ստորին պալատի կողմից այսօր հավանության արժանացած օրինագիծը նախատեսում է նաև F-16 Block-70-ի վաճառքի արգելք, եթե Անկարան չերաշխավորի, որ Հունաստանի օդային տարածքը չի խախտվի այդ կործանիչների օգտագործմամբ:

Այս կրկնակի խոչընդոտը գործնականում անհնար է դարձնում կործանիչների վաճառքը ՆԱՏՕ-ի դաշնակիցին։ Ամերիկացի օրենսդիրները դեռ նյարդայնացած են Անկարայի կողմից Ռուսաստանից C-400 համալիրների գնման, նրա հարևանների տարածքի խախտման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ավտոկրատիայի ամրապնդման կապակցությամբ: