Միջազգային

«Կիևի անվտանգության երաշխիքները չեն կարող նման լինել ՆԱՏՕ-ի երկրների երաշխիքներին». Շոլց

«Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող նման լինել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի դրույթներին». այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։

«Հարցը, թե ինչպես կարելի է դա կազմակերպել, կքննարկվի G7 երկրների և նրանց միջև, ովքեր պատրաստ են Ուկրաինային անվտանգության նման երաշխիքներ տալ: Գերմանիան այդ երկրներից է»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով. «Հասկանալի է, որ երաշխիքները ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան չեն լինի: Դրանք պետք է հարմարեցվեն կոնկրետ իրավիճակին»: