Միջազգային

Ինչպե՞ս են Վլադիմիր Պուտինին պաշտպանում կորոնավիրուսից (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)

Ռուսաստանի նախագահին սպասարկող oդաչուներն ու բուժաշխատողները պարբերաբար մեկուսացման մեջ են։ «Մաքուր գոտի»՝ նախագահին սպասարկող տարածք մուտք գործելու համար հարյուրավոր մարդիկ օրական չորս անգամ PCR թեստեր են հանձնում և երկու անգամ ստուգում կորոնավիրուսի հակամարմինները։ 

Նրանք նաև լրացուցիչ թեստեր են հանձնում՝ գրիպի, ոսկեգույն ստաֆիլոկոկի և այլ ճիճուների առկայությունն ստուգելու համար։ BBC-ն պատմել է, թե ինչպես է պաշտպանվում ՌԴ նախագահի առողջությունը, ինչպես է գործում կարանտինային թեստավորման համակարգը, և քանի միլիարդ ռուբլի է արժենում այդ ամբողջ գործընթացը։

Առհասարակ, կարանտին մտնելու համար անհրաժեշտ է երկու օր առաջ արյան թեստ հանձնել կորոնավիրուսի հակամարմինների համար։ Կարանտինում գտնվելու ժամանակ՝ 12 օրվա ընթացքում, պետք է օրական չորս անգամ PCR հանձնել, իսկ տասներկուերորդ օրը՝ կրկին արյան հակամարմինների թեստ:

Եթե ​​անձը չի ունենում հակամարմիններ, ապա 14 օր մեկուսացումից հետո նա ընդունվում է «մաքուր գոտի», այսինքն՝ նախագահի տարածք։

Ըստ բաց տվյալների՝ Կրեմլի կառույցները պրոցեսի վրա ծախսել են մոտ 1,5 միլիարդ ռուբլի։