Միջազգային

Նիգերիան քաղաքացիներին թույլ կտա զենք կրել՝ ավազակներից պաշտպանվելու համար

Նիգերիայի հյուսիսային Զամֆարա նահանգի իշխանությունները քաղաքացիներին թույլ կտան հրազեն կրել՝ ավազակների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների և առևանգումների թվի աճի ֆոնին: Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին։ Ոստիկանությունը կսկսի հրազենի լիցենզիա տրամադրել «բոլորին, որոնք համապատասխանում են պահանջներին և ցանկանում զենք ձեռք բերել՝ ինքնապաշտպանության համար»։

Նիգերիայում վերջին տարիներին նկատվում է խաղաղ բնակչության վրա խմբակային հարձակումների զգալի աճ: Հանցագործները սպանում են մարդկանց, պատանդ վերցնում փրկագնի դիմաց, անասուններ գողանում, ահաբեկում՝ տարբեր պահանջներ դնելով, և հարձակվում ճանապարհների վրա։