Միջազգային

G7 երկրները պատրաստվում են արգելք սահմանել ռուսական ոսկու ներկրման վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա «Մեծ յոթնյակի» երկրներին (G7)՝ արգելելով Ռուսաստանից ոսկու ներկրումը։ Այս մասին նա հայտարարել է՝ ժամանելով Գերմանիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին: Ջոնսոնի  խոսքերը մեջբերում է The Independent-ը։ G7 երկրների՝ ռուսական ոսկու ներկրումն արգելելու ծրագրերը Twitter-ի իր էջում հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Այս պատժամիջոցները կտարածվեն արգելքից հետո արդյունահանվող ոսկու վրա և չեն ազդի արդեն գնված ոսկու վրա։