Եվրամիությունը արգելափակել է ռուս օլիգարխների 12.5 մլրդ դոլար ունեցվածք
Միջազգային
20 Հունիսի 2022, 10:13Ռուս օլիգարխներն ու ընկերությունները ԵՄ պատժամիջոցների արդյունքում կորցրել են ավելի քան 12,5 միլիարդ եվրո արժողությամբ շքեղ զբոսանավեր, ուղղաթիռներ, կտավներ, անշարժ գույք և այլ ակտիվներ։
«Ռուս օլիգարխների սառեցված ակտիվների ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ ապրիլի 6,7 միլիարդ եվրոյից հասնելով ավելի քան 12,5 միլիարդ եվրոյի», - Die Welt-ին ասել է Եվրահանձնաժողովի արդարադատության ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
Սառեցված ակտիվների նման կտրուկ աճը նա պայմանավորել է նրանով, որ վերջին շաբաթներին, հատկապես՝ Գերմանիայում, հայտնաբերվել և արգելափակվել են ռուս օլիգարխներին պատկանող բազմաթիվ ակտիվներ։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն