Միջազգային

Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող ընկերությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։