Միջազգային

Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կքննարկի Կիևին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի 17-ին կքննարկի Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

ԵՀ-ն պետք է առաջարկություն ձևակերպի՝ Կիևին միության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ, որն այնուհետ, հունիսի 23-24-ը, կքննարկվի ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։ ԵՀ-ի հանձնարարականը ԵՄ խորհրդին՝ բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ, առաջին քայլն է երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Հաջորդ քայլով երկիրը պետք է համաձայնվի եվրոպացի բանակցողների հետ մի շարք պայմանների շուրջ, որոնք պարտավոր է կատարել: