Միջազգային

«ՀՀ ԱԺ պատգամավորների այցն Արցախ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների ղեկավարության հետ». Զախարովա

«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԿ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԿ հրամանատարության հետ»։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանում՝ ի պատասխան հայ խորհրդարանականներին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի ընդունելու հետ կապված վերջին խնդիրները մեկնաբանելու խնդրանքին։

«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԽԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն է՛լ ավելի սրող քայլերից»,- հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թույլ չեն տվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։