Միջազգային

Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ճապոնիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Դոնբասի դեմ։ Այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կիսիդան Մոսկվային կոչ է արել «վերադառնալ դիվանագիտական ​​քայլերին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար»՝ նշելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։ «Հետագայում մենք կորոշենք այդ պատժամիջոցների հետ կապված միջոցառումների մանրամասները և առանց հապաղելու կիրականացնենք», - հայտարարել է Կիսիդան՝ ընդգծելով, որ իրավիճակի վատթարացման դեպքում միջոցառումների ցանկը կարող է ընդլայնվել։