Տեսակետ

Մեր պետությանը պետք է սթափ ուժ, ոչ թե շոու

Մեր պետությանը պետք է սթափ ուժ, ոչ թե շոու

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Զորահանդեսն ուժ չի ավելացնում՝ միայն կեղծ հպարտություն։ Մեր պետությանը պետք է սթափ ուժ, ոչ թե շոու։ Զորահանդեսը ծախս է՝ առանց արդյունքի։ Այդ գումարով կարելի է ուժեղացնել բանակի իրական կարողությունները, աջակցել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին, բարձրացնել ուսուցչի ու զինվորի վարձատրությունը, զարգացնել տեխնոլոգիաները ու ռազմարդյունաբերությունը։

Աշխարհը ցույց է տվել՝ հաղթանակը չի գրվում շքերթներով։ Պատերազմում ջախջախված Գերմանիան ու Ճապոնիան երբեք չեն արել զորահանդես։ Նրանք ընտրեցին վերակառուցումը, գիտությունը, կարգապահ աշխատանքը՝ և հաղթեցին խաղաղությամբ։

Հաղթանակը պետք չի ցուցադրել։ Հաղթանակը պետք է ստեղծել հանապազօրյա աշխատանքով, միասին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական