Տեսակետ

Ինձ հետ թող վիճի, բայց փաստերի հետ ինչու՞ է վիճում. Ռուբինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ինձ հետ թող վիճի, բայց փաստերի հետ ինչու՞ է վիճում. Ռուբինյան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրառում է արել.

«Չեմ հասկանում` ինչու է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որոշել վիճել փաստերի հետ: Ինձ հետ թող վիճի, դեմ չեմ, բայց փաստերի հետ ինչու՞ է վիճում:

Առաջին նկարում 1998 թվականի` Քոչարյանի նախագահության առաջին տարվա ՀՀ-Ադրբեջան ռազմական բյուջեների հարաբերակցությունն է` 1-1.1-ի` այսինքն գրեթե հավասար:
Երկրորդ նկարում` Քոչարյանի նախագահության վերջին տարում` 2008 թվականին այդ հարաբերակցությունն արդեն 1-5.3 է` այսինքն Ադրբեջանի ռսզմական բյուջեն արդեն ավելի քան 5 անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանինը:

Այս 10 տարիների ընթացքում Ադրբեջանը մեծացնում էր իր ռազմական բյուջեն, իսկ Քոչարյանը` իր ընտանեկան բյուջեն:

Այնպես որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ամբաղ-զամբաղ խոսելուց առաջ թող մի քիչ կարդա»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական