Հասարակություն

Իմ վարորդը կստանա խիստ նկատողություն. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հրապարակած տեսանյութին։

«Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով:

Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»։