Միջազգային

Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը լինի բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ուկրաինական պատերազմին, Ֆրանսիայի օգնությանը, Ռուսաստանի դերին և բանակցությունների կարևորությանը։ Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է․ «Մեր դերը խաղաղություն պատրաստելն է, և երբ այն գա, բանակցություններ կպահանջվեն։ Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, կայուն խաղաղություն կառուցելու համար, լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես հակամարտության կողմ։

Թող յուրաքանչյուրն, ով ինձ կշտամբում է, որ ես նման թեմայի շուրջ եմ մտածում, ինձ բացատրի, թե ինչ է ինքն առաջարկում։ Մարդիկ, որոնք հրաժարվում են պատրաստվել և աշխատել դրա վրա, առաջարկում են լայնամասշտաբ պատերազմ: Դա կազդի ամբողջ մայրցամաքի վրա»,-հավելել է Մակրոնը։