Միջազգային

Ուկրաինան արգելված կասետային զինամթերք է խնդրել ԱՄՆ-ից

Ուկրաինացի պաշտոնյաներն ու օրենսդիրները վերջին ամիսներին նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և կոնգրեսի անդամներին՝ Ուկրաինային կասետային զինամթերքի մարտագլխիկներ տրամադրելու համար:

Այս մասին հայտնում է ամերիկյան «CNN» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին։

Ըստ CNN-ի՝ Բայդենի վարչակազմն ի սկզբանե չի բացառել այդ տարբերակը՝ որպես ծայրահեղ միջոց, եթե մնացած զինամթերքը սպառվի: