Միջազգային

ԱՄՆ-ն չի խրախուսել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

ԱՄՆ-ն «չի խրախուսել» Կիևի հարվածները Ռուսաստանի տարածքին և ուկրաինական կողմին դրանք իրականացնելու հնարավորություն չի տվել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը։

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է համոզվել, որ, ինչպես շատ այլ գործընկերներ ամբողջ աշխարհում, իրենք էլ ունեն այն տեխնիկան, որն անհրաժեշտ է իրենց տարածքը, ազատությունը պաշտպանելու համար։