Ուկրաինական բանակը կորցրել է 13 հազար զինծառայող. նախագահի գրասենյակ
Միջազգային
2 Դեկտեմբերի 2022, 14:31Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է մինչև 13․000 զինվոր: Այս մասին հայտարարել է նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մենք ունենք պաշտոնական գնահատականներ, ըստ որոնց՝ զոհվածների թիվը 10-13 հազար է»,- ասել է Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա բերեց մահ, ավերածություններ և անասելի տառապանքներ»: Նրա հաշվարկներով՝ Ուկրաինայում զոհվել է «ավելի քան 20.000 խաղաղ բնակիչ և 100.000 զինվոր»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն