Միջազգային

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 56 մլն եվրո և հոսանքի գեներատորներ

Գերմանիան Ուկրաինային մոտ 56 մլն եվրո է հատկացրել էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման համար։ Կտրամադրվի նաև ավելի քան 350 գեներատոր։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։

Կանցլերը դատապարտել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ շարունակվող հարվածները և վերահաստատել երկրին Գերմանիայի հետագա աջակցությունը, այդ թվում՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման և երկրի հետպատերազմական վերականգնման գործում։