Միջազգային

Խերսոնը խոցելի է մնում ռուսական հրետանու համար. բրիտանական հետախուզություն

Ուկրաինական զորքերի կողմից Խերսոնի ազատագրումից հետո քաղաքը շարունակում է ամեն օր հրետակոծվել ռուսական ԶՈՒ կողմից։ Այդ մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ՊՆ հետախուզությունը։

Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ նոյեմբերի 24-ին զոհվել է 10 մարդ, իսկ նախօրեին՝ նոյեմբերի 27-ին եղել է 54 հրետակոծություն։

Քաղաքը խոցելի է, քանի որ այն գտնվում է ռուսական հրետանային համակարգերի մեծ մասի հասանելիության սահմաններում, որոնք այժմ կրակում են Դնեպրի արևելյան ափից, այսինքն՝ նոր պաշտպանական գծերից։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ վնասի մեծ մասը Խերսոնին պատճառվել է Ռուսաստանի կողմից բազմակի հրթիռային համակարգերի՝ հիմնականում «Գրադ» կայանքների օգտագործման հետևանքով: