«Հնարավոր է՝ Կիևից մասնակի էվակուցիա անցկացվի». Կլիչկո
Միջազգային
28 Նոյեմբերի 2022, 11:57Կիևի զանգվածային հրթիռակոծության պատճառով էլեկտրասնուցման անջատումների ֆոնին մայրաքաղաքի բնակիչները սկսել են վախենալ քաղաքում լիակատար կոմունալ անջատումներից:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ Կիևը պատրաստ է ամեն ինչի. «Դիտարկվում է նաև մայրաքաղաքից բնակիչների տարհանման հարցը»,- ասել է նա «RBC-Ukraine»-ին տված հարցազրույցում։
«Չեմ բացառում ամենավատ սցենարը։ Ամբողջական տարհանում չի լինի, գուցե՝ մասնակի, բայց դա տարհանում անվանել չի կարելի։ Սա մարդկանց որոշակի կատեգորիաների ժամանակավոր տեղափոխում է արվարձաններ, որտեղ ծառայությունները հասանելի են։ Կիևի յուրաքանչյուր քաղաքացու խնդրում եմ հաշվի առնել տարբեր սցենարներ և պատրաստ լինել դրանց»,- հայտարարել է Կլիչկոն։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն